ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասը, Արմեն Հարությունյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ արդեն ապրիլի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով Պողոսյանին ազատել էր պաշտոնից: