Facebook ընկերությունը վերջին 3 տարիներին սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անվտանգության ապահովման համար ծախսել է 12.5 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
2015 թվականին Ցուկերբերգի անվտանգության ապահովմանը հատկացվել 4.26 մլն դոլար, ինչը հանդիսանում է ամենաբարձր ցուցանիշը Standard & Poor’s 500 Index ցուցակի ընկերությունների շարքում։ 2013 և 2014 թվականներին Ցուկերբերգի անվտանգության ծախսերը կազմել են 2.65 և 5.6 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ Apple-ի ղեկավար Թիմ Կուկի անվտանգության համար 2015 թվականին ծախսվել է ընդամենը 209 հազար դոլար։
Սոցցանցի ներկայացուցիչները հայտնել են, որ Ցուկերբեգը մշտապես սպառնալիքների է ենթարկվում։