Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ը սոցցանցերում տեսանյութ է տարածել, թե ինչպես է խոցում 155 միլիմետր տրամաչափի Fırtına (թարգմանաբար՝ «Փոթորիկ») ինքնագնաց հաուբիցները:
Ընդ որում՝ բոլոր հաուբիցներն էլ խոցվում են խորհրդային արտադրության «Մետիս» հակատանկային հրթիռային համալիրի հրթիռներով:
Այդօրինակ համալիրներն ու պահեստային հրթիռները Մերձավոր Արևելքի մի շարք երկրների մատակարարվել են 1970-2000-ական թվականներին: Ընդգծվում է, որ հարձակումն իրականացվել է Սիրիայի Ջերաբլուսի քաղաքի շրջանից, որը գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ:
Խոցվել են Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Թյուրքյուրդ շրջանում գտնվող Fırtına ինքնագնաց հաուբիցները, որոնց կրակոցների հեռահարությունը 40 կիլոմետր է: