Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում Աղվան Վարդանյանի՝ «ջենթլմենական համաձայնագիր» կնքելու առաջարկին, որ ընտրակաշառք չեն վերցնելու՝ Լևոն Զուրաբյանն արձագանքեց. «Տեսականորեն վատ չեմ վերաբերվում դրան, ուղղակի համաձայնագրի կողմերը պետք է ջենթլմեն լինեն»:
Հարցին՝ Դուք պատրաս՞տ եք ջենթլմեն լինել՝ նա պատասխանեց. «Մենք ոչ թե պատրաստ չենք ջենթլմեն լինել, դա նույն բանն է, ոնց որ ազնիվ մարդուն հրավիրեն գողերի սխոդկա ու ասեն՝ եկեք համաձայնվենք, որ սրանից հետո այլևս գողություններով կամ սպանություններով չենք զբաղվելու: Կարա՞ք ինձ բացատրեք՝ ի՞նչ պիտի անի ազնիվ մարդը դրանից հետո, պետք է ասի՝ լավ, ես պատրաստ եմ գալ ու ստորագրե՞լ՝ դրանով ընդունելով, որ ինքը անցյալում նման բան արել է: Ազնիվ մարդը կարո՞ղ է գողերի սխոդկայում ստորագրել չգողանալու պայմանագիր»:
Մանրամասները՝ տեսանյութում: