Instagram-ում տարածվածություն է ստանում Finley անունով շան տեսանյութերով էջը, որոնք հրապարակում է նրա տերը` Գրեգ Բասկվելը (Greg Baskwell), հայտնում է Lenta.ru-ն:
Շունը, ում համացանցում անվանել են «ամենատնարար», ապրում է ԱՄՆ-ում: Տեսանյութում նա օգնում է կատարել տարբեր տնային աշխատանքներ` հավաքում է ճամպրուկը, թաթով բռնում է մեխը, որը նրա տերը խփում է պատին, և օգնում է լվանալ ավտոմեքենան: Ֆինլիի վերջին տեսանյութը հրապարակվել է ապրիլի 24-ին, սակայն արդեն հավաքել է 13 հազար լայք: