Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան RT հեռուստաալիքի եթերում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Բարաք Օբամային կոչ է արել թույլ չտալ Սիրիայում հրադադարի խափանում, հայտնում է RIA Novosti-ն:
«Ջանացեք պաշտպանելու այդ նվաճումը և այնպես անելու, որ հրադադարը վերջնականապես չխափանվի: Պայմանավորվեք այն մասին, որպեսզի կարգավորման այդ գործընթացը չկորցնի իր էներգիան»,- ասել է նա: