Tuesday, 14 05 2024
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են

Հայաստանն ունի այն, ինչ չունի Բաքուն

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պարզաբանում է տարածել ազատագրված տարածքների վերաբերյալ իր աղմուկ հանած հայտարարության կապակցությամբ, որով Նաղդալյանը, փաստորեն, ահռելի ծառայություն էր մատուցել ադրբեջանական դիվանագիտությանը՝ խոսելով այն մասին, թե հայկական վերահսկողության տակ, փաստորեն, կան տարածքներ, որոնց հանդեպ մենք չունենք իրավունքներ:

Նաղդալյանի այդ հայտարարությունը, որ լինելով Ադրբեջանի դիվանագիտությանը մատուցված նվեր, նաև հանդիսանում էր Արցախի Սահմանադրության կոպիտ ոտնահարում, արժանացավ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից հնչող քննադատությունների: Թեև, եթե, օրինակ, Արցախի ԱԺ խմբակցությունները քննադատեցին Նաղդալյանին, Հայաստանի ԱԺ խմբակցություններն, օրինակ, պահպանեցին լռություն:

Ըստ երևույթին հենց դրանով էլ ոգևորված՝ Հերմինե Նաղդալյանը տարածեց իր պարզաբանումը, թե իր խոսքերը կոնտեքստից կտրվել են, մինչդեռ ինքը խոսել է ոչ թե ներկա իրողությունների, այլ 2010-11 թվականների, Մադրիդյան սկզբունքների մասին: Այլ կերպ ասած՝ Հերմինե Նաղդալյանը պարզապես հայտարարեց, որ ինքը չի ասում ոչ մի բառ ավելի, ոչ մի բան ավելի, քան պաշտոնական Երևանի տարիներ շարունակ եղած դիրքորոշումը: Եվ, որքան էլ տարօրինակ չլինի, Հերմինե Նաղդալյանն իրավացի է, քանի որ պաշտոնական Երևան կոչված սուբյեկտը արդեն երկու տասնամյակ զանազան վարիացիաներով, բայց ընդունել, բանակցել է հենց այդ տարբերակը՝ տարածք կարգավիճակի դիմաց:

Քառօրյա պատերազմից հետո կա տպավորություն, որ Երևանը փոխում է տրամաբանությունը: Բայց առայժմ դա թվացյալ տպավորություն է, քանի որ Երևանը առավելագույնը հայտարարում է, որ կբանակցի, միայն թե Ադրբեջանի առաջ դրվեն ռազմատենչության էական արգելակներ: Այսինքն՝ հայկական կողմը խոսում է բանակցության պայմանների, բայց ոչ բովանդակային տրամաբանության մասին: Գուցե, իհարկե, երբ լուծվի պայմանների հարցը և Ադրբեջանին գործուն մեխանիզմներով արգելակեն ու արգելափակեն, հայկական կողմը արդեն առաջ կքաշի բանակցային նոր բովանդակություն:
Իհարկե, չի բացառվում: Բայց, համենայնդեպս առայժմ, Հայաստանը շարունակում է պաշտոնապես բանակցային հիմք ճանաչել Մադրիդյան սկզբունքները, հետևաբար Հերմինե Նաղդալյանի հայտարարությունները գործնականում պաշտոնական Երևանի դիրքորոշման արտահայտություն է:

Բանն այն է, որ չի կարող իրավիճակն ինքնին փոխվել քառօրյա պատերազմից հետո, եթե չի փոխվել Հայաստանի դիրքորոշման տրամաբանությունը: Չի կարող, օրինակ, մինչև քառօրյա պատերազմը տարածքը լինել հանձնման, «վերադարձի» ենթակա, իսկ քառօրյա պատերազմից հետո՝ ոչ: Որովհետև, խոշոր հաշվով, ստացվում է, որ խնդիրը միայն պատերազմի «թարմությունն» է: Այսինքն՝ կանցնի մի որոշ ժամանակ, պատերազմը կհնանա, և հայկական կողմը նորի՞ց կգա տարածքներ կարգավիճակի դիմաց փակուղային և ծուղակային տարբերակին: Կասկած կա՞, որ իրավիճակը դրանից հետո նորից է գալու պատերազմի, առնվազն ևս մեկ անգամ, քանի որ կասկած չկա, որ առաջիկա տարիներին Ադրբեջանի հանրությունը չի փոխվելու, և Ադրբեջանում հանրային քաղաքական պահանջարկը շարունակելու է բարձր լինել հենց ռազմատենչ դիվանագիտության հարցում:

Եվ եթե անգամ Ալիևը հեռանա իշխանությունից, որևէ պարագայում Ադրբեջանի նոր իշխանությունը շարունակելու է բավարարել հենց այդ պահանջարկը: Տեսականում ակնհայտ է, և կարծես թե միջազգային հանրությունն էլ գալիս է այդ մտքին, որ հակամարտության լուծում, որպես այդպիսին, չկա, և կամ կողմերից մեկը խոշոր, արյունալի պատերազմով մյուսին պետք է մատնի լիակատար պարտության, ինչը գործնականում լինելով անհնար, նաև ուղղակի կբերի տասնյակ հազարավոր զոհերի և տարածաշրջանային աղետի, կամ կողմերը պետք է գտնեն համակեցության բանալին, և հասարակությունները պետք է գան ընդհանուր եզրերի միջոցով ապրել այս ստատուս քվոյի պայմաններում և քայլ առ քայլ հաղթահարելով հակասությունները, իսկ ադրբեջանական հասարակությունն էլ իր խորը ատելությունը, ապրեն որպես հարևաններ: Ինչպես Եվրոպան արյունալի պատերազմներից հետո:

Սակայն համակեցության համար կպահանջվի ոչ մեկ տասնամյակ, իսկ այդ ընթացքում անկասկած կհասունանա ևս մի պատերազմ, եթե, իհարկե, այս մեկը շուտով ավարտվի ինչ-որ մի կետում: Իսկ ամեն պատերազմից հետո կարող է լինել նոր ու անկանխատեսելի շարունակություն: Հետևաբար՝ պետք են պատերազմի կանխման ոչ միայն ռազմական և տնտեսական, այլ նաև քաղաքական միջոցներ: Իսկ դա նշանակում է, որ հայկական կողմը պետք է փոխի խաղաթուղթը: Այն արդեն բավականաչափ ծանոթ է բոլորին, առաջին հերթին Ադրբեջանին, և դա է նաև նպաստել, որ Բաքուն հարցը տանի փակուղի և իր համար ստեղծի ուժի կիրառման հիմքեր:

Բաքվին կա՛մ պետք է տանել լիակատար ռազմական պարտության, կա՛մ պետք է զրկել այդ քաղաքական հիմքերից: Իսկ լավագույն տարբերակը՝ իհարկե, երկուսը զուգահեռ: Աշխարհն այստեղ այլևս անելիք չունի, օբյեկտիվորեն չունի, աշխարհը այստեղ ևս փակուղում է և փնտրում է իր ելքերը: Քաղաքական հաջողության գրավականը այն է լինելու, թե ո՞ր կողմը կառաջարկի աշխարհի հետ համատեղ ելք: Կա մի կարևոր հանգամանք՝ Ադրբեջանը, ըստ էության, չունի նման հնարավորություն, քանի որ նա ինքն է իրեն մտցրել փակուղի: Հայաստանն ունի, մնում է ինքնիշխան կամքի առկայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում