Tuesday, 14 05 2024
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ

Սերժ Սարգսյան-ՀՀԿ բանակցություն

Սերժ Սարգսյանի և ՀՀԿ խորհրդարանական խմբակցության հանդիպումից հետո տեղեկություններ եղան մամուլում, որ Սարգսյանը դժգոհել է ՀՀԿ-ականների աշխատանքից: Պետք է ենթադրել, որ Սարգսյանի դժգոհությունը եղել է, այսպես ասած, պատասխան դժգոհություն, քանի որ ակնհայտ էր, որ ՀՀԿ-ական խմբակցությունը դժգոհություններ ունի Սերժ Սարգսյանի լռության, գաղտնապահության կամ, այսպես ասած, խորհրդապահության համար:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո ակնհայտորեն վարում է մի խաղ, որի տրամաբանությունը շատ դժվար է որսալ՝ հատկապես ընդամենը բնազդային կողմնորոշումներով աչքի ընկնող իշխանական մեծամասնության համար: Այն, որ ՀՀԿ մեծամասնությունը դրանից խուճապի և նյարդային վիճակում է, ակնհայտ դարձավ ՊՆ երեք առանցքային ուղղություններում կադրային փոփոխության մասին որոշումից, որի կապակցությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը դա իրենց հետ չի քննարկել, և ինքը չի կարող մեկնաբանել այդ փոփոխությունը:

Բավական նյարդային էր նաև կառավարությունում կադրային փոփոխության մասին հարցին Հովիկ Աբրահամյանի պատասխանը, որը ոչ այլ ինչ էր, քան ակնարկ Սերժ Սարգսյանին: Աբրահամյանը հայտարարեց, թե կառավարությունն ապագայի մասին է մտածում, որը ոչ այլ ինչ էր, քան ակնարկ Սերժ Սարգսյանին, որ եթե մտածում է ապագայի մասին, ապա կառավարությանը ձեռք չի տա:

Բանն այն է, որ նախօրեին մամուլում տեղեկություն էր եղել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ցրել կառավարությունը: Սերժ Սարգսյանի և ՀՀԿ մեծամասնության միջև անվստահությունը ոչ միայն նկատելի է, այլև ըստ էության աստիճանաբար ստանում էր աղաղակող դրսևորումներ, և այդ համատեքստում, իհարկե, սպասելի է, որ կողմերը նստելու էին «բանակցության»: Նախօրեին նրանց հանդիպումը ըստ էության բանակցություն է, ոչ թե վերադասի հանդիպում ենթակաների հետ: Եվ այդ բանակցային տրամաբանության մեջ Սերժ Սարգսյանը դժգոհել է ՀՀԿ-ականներից ոչ որպես վերադաս, այլ դժգոհել է ի պատասխան նրանց դիտողությունների և այդպիսով ուղղակի, թե անուղղակի բացատրել տեղեկատվության չկիսվելու, ՀՀԿ-ին հաշվետու չլինելու իր գործողությունների տրամաբանությունը:

Այլ կերպ ասած՝ Սարգսյանն իրեն ներկայումս ոչ թե վեր է դասում ՀՀԿ-ից, այլ պարզապես հեռացնում է, ինչի, ըստ էության, ցուցադրական քայլը ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հուշահամալիր առանց որևէ պաշտոնյայի Սերժ Սարգսյանի այցն էր՝ այն դեպքում, երբ նախկինում նա համալիր այցելում էր ամբողջ շքախմբով:

Թե ինչպես է ավարտվել Սերժ Սարգսյան-ՀՀԿ բանակցությունը՝ հայտնի չէ: Եվ այս մասին հայտարարություններ, իհարկե, չեն էլ լինի: Ամեն ինչ հնարավոր կլինի շոշափել հետագա գործընթացներից և կողմերի վարքից՝ կշարունակի՞ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին մասնակից չդարձնել իր գործերին և մտադրություններին, թե՞ նրա, այսպես ասած, հաշվետվողականությունը կբարձրանա:

Հստակ է, որ այստեղ, իհարկե, անձնական քմահաճույքի հարց չէ ո՛չ մի և ո՛չ էլ մյուս կողմից: Այստեղ անվտանգության խնդիր է, բայց՝ ոչ թե պետության, այլ նախ և առաջ՝ անձնական անվտանգության: Պետության անվտանգության համար Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն միմյանց հետ նստելու ժամանակ հազիվ թե գտնեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում