Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ինչու է կրակել. դատարանի դահլիճում ընթերցել են Պերմյակովի ցուցմունքները

Գյուրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալ դատարանի դահլիճում: Ապրիլի 15-ին Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում շարունակվող նիստին դատարանը որոշեց հրապարակել նախաքննական ցուցմունքը:

Դատարանի դահլիճում հնչած հարցին` Պերմյակովը հաստատում է, որ ինքն է հունվարի 12-ին մտել Ավետիսյանների բնակարան, մեղադրյալն ասաց` այո: Հարցին` նա է ավազակային հարձակման համար սպանել Ավետիսյանների, ասաց. «Հրաժարվում եմ պատասխանել»: Նշեց նաև, որ իրեն չեն ահաբեկել, որևէ բանով կաշկանդված չէ, բայց ցուցմունք չի տա և համաձայն է,որ հրապարակվեն նախաքննական ցուցմունքները: Դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե ինչպես է առողջական վիճակը, ասաց` նորմալ է:

Հրապարակված առաջին հարցաքննության համաձայն`Պերմյակովը մտել է Ավետիսյանների տուն ջուր խմելու, քննիչի այն հարցին, թե կասկածյալն օգտագործե՞լ է իրեն ամրակցված զենքը, մեղադրյալը պատասխանել է` այո: Երբ ջուրը խմել է ու ցանկացել գնալ` արթնացել է աղջիկը, վերցրել հեռախոսն ու սպառնացել զանգել ոստիկանություն: «Ես էլ, վախենալով, որ կզանգի, կրակեցի: Հետո ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց»,-նշված է եղել ցուցմունքում: Քննիչի այն հարցին, թե քանի մարդու ես կրակել` Պերմյակովն ասել է. «Վեցին, իսկ փոքրին սվին դանակով եմ հարվածել»: Հարցին, թե ինչ մտադր ությամբ, պատասխանը եղել է. «Ոչ մի, ուղղակի ինքնաբերաբար ստացվեց»:

Առաջին ցուցմունքի մեջ նաև նշել է, թե ինչպես է մտել Ավետիսյանների բնակարան և հետո ինչ է իր հետ տարել: Այն հարցին, թե զղջում է արածի համար, ասել է` այո:

Դատարանի դահլիճում հնչել են ինչպես որպես կասկածյալ հարցաքննական ցուցմունքները, այնպես էլ որպես մեղադրյալ: Նշվել է, որ Պերմյակովը Չիտայում ծառայության ընթացքում 8 անգամ լքել է զորամասը, իսկ Գյումրիում զորամասը լքելու պատճառը Չիտա վերադառնալն է եղել: Զենքը տարել է իր հետ, որ կարողանա հագուստ ու գումար վերցնել, հասնել սահման ու հատել այն: Ավետիսյանների տունն ընտրել է պատահաբար: «Աղջկա վրա կրակելուց հետո մյուս սենյակում, որտեղ ամուսիններ էին պառկած, տղամարդը ինչ-որ բան ասաց, հավանբար` հայերեն, ես կրակեցի: Հաջորդ սենյակում ևս տղամարդ կար, փորձում էր ինչ-որ բան ասել, կրակեցի, ապա երրորդ սենյակում տեսա, որ մահճակալին պառկած կինը փորձում է զանգել հեռախոսով, հետո տեսա մանկական մահճակալի մեջ երեխայի, կրակեցի, երբ ուզեցի դուրս գալ, լսեցի մանկան ճիչ, սվին դանակով հարվածեցի»,-նշված է ցուցմունքում: Քննիչի այն հարցին, թե ինչու կրակեցիր այդ մարդկանց, Պերմյակովը նշել է. «Ինքնաբերաբար է ստացվել»: Իսկ փոքրիկին սվին դանակով է հարվածել, քանի որ ինքնաձիգը արգելափակվել է ու չի ցանկացել, որ տանն այդքանից հետո կենդանի մարդ մնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում