Tuesday, 30 04 2024
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը

Նույնիսկ կինն ամուսնուն էդպես չի նվիրվում, ինչպես մեր ղեկավարները նվիրվեցին մեծ եղբորը. Թամար Հովհաննիսյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը

-Վերջին շրջանում փոփոխություններ տեղի ունեցան սահմանագծում, որը բերեց նաև փոփոխությունների առհասարակ Հայաստանում, Արցախում և ժողովրդի մտածելակերպի մեջ:

-Ես փոփոխություններ չեմ նկատում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում: Երբ որ լինեն փոփոխություններ, բացահայտ, ակնառու կլինեն, և բոլորս կտեսնենք: Ակնկալվում են փոփոխություններ, որ մարդիկ ուղղակի խմբովի հրաժարական տան և հեռանան, եթե չեն ուզում, որ նորից արյուն հեղվի, որովհետև առիթը, որի մասին դուք խոսում եք, դա սոսկալի, սահմռկեցուցիչ է, առիթը, բայց ոչ պատճառը: 25 տարի նույն պատճառը կա և մնում է, 25 տարի «հրադադարից» հետո, որ նույնպես պարտադրված էր հանցավոր իշխանությունների կողմից: Ես կարծում եմ, որ մեր «անկախ» պետությունը չի տեսել նորմալ նախագահ՝ մտածող, պրոֆեսիոնալ, որի նպատակը երկիր կառուցելը լինի: Գողանում են ամեն ինչ, գողանում են քվե, գողանում են երկրի ընդերքը, գողանում են մարդկային ռեսուրսը, գողանում են երիտասարադի կյանքը: Դա զայրացուցիչ է: Այդ փոփոխությունը թվացյալ է, մարդիկ այսքան ժամանակ, որ լուռ էին ինչ-ինչ պատճառներով, ոմանք վախենալով, ոմանք հուսալով, որ ինչ-որ բաներ կփոխվեն, հիմա բոլորը սկսեցին խոսել: Ուզում են պղտոր ջրում ձուկ որսալ. այդպիսիները շատ են այս պահին: Իսկ ոգևորություն բառը… ես համամիտ չեմ. ի՞նչ է նշանակում 80-ից ավելի խոշտանգված, մահացած. հասկանո՞ւմ եք դա ինչ է նշանակում մեր ազգի համար, որ այդքան երիտասարներն ապրեին, կրթություն ստանային, որ ընտանիք կազմեին, ապրեին, չմորթվեին իզուր… որ արյունով ձեռք բերված հաղթանակը վաճառքի չհանեն: 20 տարուց ավել, այս տարիների ընթացքում, հաշվե՛ք, թե օր օրի քանի երիտասարդ է զոհվել, գնացե՛ք այդ զոհված երիտասարդներից յուրաքանչյուրի տուն մտեք, տեսե՛ք, թե ինչ վիճակում են ապրել և ինչ վիճակում են ապրում այսօր նրանց ընտանիքները, հարազատները: Այսպիսի բան կա՞ աշխարհում որևէ տեղ, որ բացարձակ ազատազրկման արժանի հանցագործները լինեն երկրի ղեկավարներ. բոլորը:

-Այս ամեն ինչի մեղքը միայն ղեկավարների՞ մեջ եք տեսնում:

-Այս ամեն ինչի մեղքը տեսնում եմ միայն այդ ղեկավարների մեջ: Իսկ ի՞նչն է, որ իրենց մեղքով չէ: Այն, որ 94թ. հրադադար արեցին, պարզապես ստիպեցին, այն, որ 22 տարի հրադադար կեղծ անվան տակ մաղվել են մեր երիտասարդները, այն, որ բանակն է այդ վիճակում, այն, որ զինվածությունն է այդ վիճակում, այն, որ հասարակությունն է այս վիճակում, այն, որ բոլոր ոլորտներն են փլված, այն, որ գողությունը, ավազակությունը իշխում է ամեն անկյունում, ամեն սմ-ի վրա… ո՞րը չէ նրանց մեղքը: Ես ասում եմ՝ հավասարապես բոլոր երեքի (երեք նախագահների) մեղքն է: Իսկ ո՞րն է իմ ու քո մեղքը. այն, որ մենք հանդուրժում ենք, որ մտածում ենք՝ դե ինչ անենք, մի երկու կոպեկ փող է, աշխատենք և այլն:

-Ի՞նչ պետք է անենք:

-Ինչ պետք է անե՞նք: Պարզապես, ավելի կոնկրետ ասած, պետք է փակենք Բաղրամյան պողոտան, կարծում եմ՝ այդքան ժողովուրդ գոնե մնացել է Հայաստանում, և թույլ չտանք, որ գա, մտնի այդ շենքը:

-Խնդիրները կավարտվե՞ն սահմանին:

-Պետք է փոխվի, պետք է իշխանության գան ոգով արի, կարգին մարդիկ, իսկ այդպիսի մարդիկ կան, և նորմալ մաքրվի ամեն ինչը: Բոլորին պետք է զրկել ունեցվածքներից, թող երբևէ մտքներով չանցնի, որ այդ բոլորը պիտի տանեն դրսում վայելեն, բոլորին համաժողովրդական դատարանի առաջ կանգնեցնել և նորմալ երկիր կառուցել: Իսկ երկիր կառուցել առաջին հերթին նշանակում է ունենալ բանակ, ունենալ ամուր սահման, ունենալ խելացի ընտրված դաշնակիցներ՝ թե՛ ռազմական, թե՛ ոչ ռազմական, ունենալ պրոֆեսիոնալ դիվանագիտություն, ոչ թե ունենալ ուղղակի մի դատարկ փուչիկ, որի վրա, չգիտես ինչու, շատ ամբիցիոզ՝ մի հոնքը բարձր: Հականո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, անկարելի է դիմանալ, ֆիզիկապես հնարավոր չէ դիմանալ դրանց տեսքերին, դրանց բթությանը, դրանց լկտիությանը. հնարավոր չէ: Ես չեմ պատկերացնում, որ այս երկրում մնացած 2 միլիոն մարդուց կամ դրսում գտնվող 10 միլիոնից կգտնվի որևէ մեկը, որ որևէ արդարացում կգտնի:

-Այս օրերի դիվանագիտության խոցելի կողմերը որո՞նք էին, ըստ ձեզ, ի՞նչ չարեցին, որ պետք է արվեր:

-Նախ՝ այս օրերին դիվանագիտություն չկա, խոսակցություն չկա, բոլորը գետնի տակն են անցել: Բայց դիվանագիտությունը մի օրով չի միայն, դիվանագիտությունը պիտի կառուցվեր, քարը քարի վրա դրվեր տարիներ շարունակ: Գիտեք ինչ՝ նույնիսկ կինն ամուսնուն այնպես չի նվիրվում, ինչպես մեր ղեկավարները նվիրվեցին մեր «մեծ եղբորը»: Նույնիսկ վերջին տնային տնտեսուհին կհասկանա, ձեր կարծիքով՝ չե՞ն հասկացել, որ արել են. չէ՛, հասկացել են, դիմացը բան են ստացել՝ այսպես անարգել թալանելու հնարավորությունն են ստացել, ասել են՝ գնա՛, ինչ ուզում ես արա՛, բայց այն, ինչ որ ուզում եմ, տո՛ւր ինձ: Սովետի ժամանակ մի ժեստ կար, վերևն էին ցույց տալիս և այդ «վերևը» գնում-հասնում էր մինչև Կրեմլ, այդպես էլ հիմա է: Ականջից բռնում են, ասում են՝ այս կանես, այն կանես, դրա դիմաց գնա՛, ինչքան ուզում ես կե՛ր:

-Ի՞նչ եք կարծում, խաղաղապահների կարիք ունի՞ Արցախը:

-Դե, դա էլ է հենց «վերևից»: «Վերևն» է ասում՝ իմ զորքերը կմտցնեմ, դու ապահով կլինես, դու հանգիստ կլինես:

-Դուք հանգիստ կլինե՞ք:

-Ես ավելի քան անհանգիստ կլինեմ դրանից: Մասնագետներ կան, որոնք գրում են, թե քանի-քանի պետությունների ինչերի են հանգեցրել խաղաղապահ զորքերը: Ինչի՞ համար պիտի խաղաղապահ զորքեր մտցնեն. որ իրենց հնարավորությունները մեծացնե՞ն, թե՞ որ իրենց ուզածը թելադրեն: Դուք ասում եք՝ մարդիկ ոգևորված են, ես ասում եմ՝ շատ անհուսալի, շատ անհեռանկար… Գնացե՛ք, գնչուներին հարցե՛ք, թե ինչ կլինի մեր հեռանկարը:

-Իսկ Արցախի ճանաչումը…

-Արցախի ճանաչումը այս օրերին պետք է արած լինեին, գոնե ներելի կլիներ, բայց էլի չեն անում: Այս 22 տարի էր չէին կարո՞ղ ճանաչել: Հրադադար եղավ. սահմանին առաջին իսկ զոհված զինվորի դեպքում Ազգային Ժողով կոչված վայրում, որ 90 տոկոսվ հանցագործներով է լցված, պետք է կանգնեին, ասեին. «Սա ի՞նչ բան է, հրադադար է, բա մեր երիտասարդն ինչո՞ւ զոհվեց: Վերջ: Արցախի անկախությունը ճանաճչում ենք, միավորում ենք Հայաստանին»: Այլապես սա ի՞նչ շփոթ է, ես չեմ հասկանում, դրամական միավորը նույնն է, պետական լեզուն նույնն է, Հայաստանի քաղաքացին գնում, այնտեղ ծառայում է, այնտեղի քաղաքացին գալիս, այստեղ նախագահ է դառնում՝ ոչ մեկը, այլ երկուսը, այնտեղի ժողովուրդը լցվում է այստեղ, ընդ որում՝ միայն Երևան, ուրիշ տեղերում չեն ցանկանում ապրել, այդքանից հետո չե՞ս ուզում ասել, որ Արցախը դա Հայաստան է, օրենքով, չէ՞ որ մարդիկ արյուն են տվել դրա համար: Ես ապշում եմ, որ այդ հարցը մինչև հիմա այդպես կաղած է մնում: Ինչի՞ց են վախենում: Նախ՝ ի՞նչ է նշանակում վախենալ, երկրի ղեկավարը կվախենա՞: Եթե վախենում ես, մի՛ եղիր այսպիսի ժամանակաշրջանում այն էլ այսպիսի խոցելի տարածաշրջանի խոցելի մի երկրի նախագահ: Ինչի՞ց են վախենում, պատերազմի՞ց:

-Չեն ուզում պատերազմ լինի:

-Բայց հիմա չկա՞: 92թ-ից պատերազմի մեջ ենք, հիմա չե՞ն զոհվում: Ո՛չ, նրանց թույլ չեն տալիս, Կրեմլն է նրանց ասում՝ մի՛ արա, չհամարձակվե՛ս անել, գիտե՞ք ինչու, որ թաթը հա՛մ մեզ վրա լինի, հա՛մ էլ Արցախի: Չի կարելի այսքան լավ հասկանալով, վստահ եմ, այդ մեր երեք նախագահներն էլ եթե խելոք չեն, խելացի չեն, հաստատ խորամանկ կլինեն ինձնից ավելի , և այսքանը կհասկանային: Բա ո՞ւր է ձեր ոգին, թե՞ դուք ուզում եք, որ այդ ոգին 19-20 տարեկան երեխեքն ունենան միայն:

-Ի՞նչ դասեր պետք է քաղենք:

-Ավելորդ է մեր ազգին այդ հարցը տալը, որովհետև մենք դասեր չենք քաղում, որ քաղած լինեինք, այսքան ժամանակ ինչ-որ բանի հասած կլինեինք: Դասերը հետևյալը պիտի լինեն. շատ արագ, առանց ժամանակ կորցնելու պիտի պահանջենք, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի բնակչությունը, այլ նաև դրսից պիտի գան հայերը և պահանջեն, որ լուծարվի ԱԺ-ն, նախագահը հրաժարական տա, շատ արագ ստեղծվի օպերատիվ խումբ. մի խումբ, որը որևէ մեկի տակ պոչեր չունենա, որը օլիգարխիկ խմբերի հետ տալիք-առնելիք չունենա, նախկին նախագահների հետ կապեր չունենա և այլն, օբյեկտիվ, օպերատիվ մի փոքրիկ խումբ, որ ժամանակավոր կհսկի, անշուշտ, պիտի ոստիկանությունը, ներքին զորքերը այդ խմբի ուշադրության կենտրոնում լինեն:

-Վտանգավոր չի՞ լինի դա Հայաստանի համար:

– Վտանգավոր չէ՞ր մարտի 30-ին, մարտի 29-ին, 28-ին… վտանգավոր չէ՞ր 2008-ի փետրվարի 28-ին: Ովքեր հիմա ասում են, որ հիմա, այս փխրուն վիճակում պետք չէ և այլն, նրանք ամենաստոր արարածներն են, առաջին նախագահն էլ էր այդպես ասել վերջին հանդիպմանը: Նրանք հաստատ ներքին մաղձ ունեն, չգիտես ինչու, ատում են հայ ժողովրդին, ու չեն ուզում, որ հայերը պետականություն ունենան: Այլապես մենք վերանում ենք, արդեն վերացել ենք: Նորից եմ ասում՝ գնչուներին կարելի է հարցնել, թե ինչպես է լինում այդ վերանալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում