Մատնահետքերը կարող են օգնել ոչ միայն քրեական հանցագործների հետաքննությանը, այլ հիվանդությունը ճիշտ ախտորոշելու կամ որոշել շաքարախտի նկատմամբ հակվածությունը, հայտնում է newsyou.info-ն:
Կանխորոշման հիմնական գործոն է հանդիսանում մատնահետքերի ասիմետրիան: Որքան դրանք տարբեր են, այնքան ավելի մեծ է երկրորդ տիպի շաքարախտի ռիսկը մեծ տարիքում:
Վերլուծվել է 340 մարդկանց ասիմետրիկ մատնահետքեր, որոնցից 200- ի մոտ ժամանակի ընթացքում տրվել է 2-րդ տիպի շաքարախտի ախտորոշում, իսկ 57-ի մոտ առաջին տիպի շաքարախտի: Այսպիսով, մատնահետքերի անալիզը կօգնի կանխորոշելու երկրորդ կարգի շաքարախտի ռիսկը: