Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սիրելի մարդու հետ կեսժամանոց վեճը ընդունակ է արգելակելու օրգանիզմի վերականգնողական ընդունակությունը ծայրահեղ դեպքում 1 օրով, հայտնում է woman-talk.com-ը:
Զույգերի մոտ, որտեղ մշտապես տիրում է թշնամական մթնոլորտ, վերականգնողական պրոցեսը տևում է կրկնակի երկար: Պարզվել է, որ նմանատիպ վեճերից հետո ֆիզիկական վերքերն էլ են ուշ լավանում: Այդ պատճառով հիվանդանոցներում վիրահատություններից առաջ կատարում է հոգեբանական թեստեր` պարզելու համար, թե ինչքան ժամանակ կպահանջվի հիվանդին անկողնային ռեժիմում պահելու համար:
Մարդու իմունային համակարգում կարևոր տարր են ցիտոկինները, որոնք նպաստում են վերքերի լավացմանը: Սակայն արյան մեջ դրանց մեծ քանակությունն ընդունակ է առաջացնելու բորբոքումներ` կապված ինֆարկտների, շաքարախտի, քաղցկեղի հետ: Այդ պատճառով շատ կարևոր է, որ մարդը հոգեբանորեն պատրաստ լինի վիրահատությանը և նախօրյակին չենթարկվի սթրեսային իրավիճակների: