Saturday, 18 05 2024
Երբ հստակ ազդակ լինի ԵՄ-ից, մեր քայլերն ավելի արագ և ճկուն կլինեն
17:30
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Մոսկվան կայունացնող դեր է վերագրում իրեն և Բաքվին, ապակայունացնող՝ Երևանին և Արևմուտքին
17:09
Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվածների է ենթարկվել Եմենի ափերի մոտ
Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին
Ապօրինի զենքի վաճառք է կասեցվել
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ
Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն
15:15
Նավթի գներն աճել են – 17-05-24
Փարիզի փոխքաղաքապետն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին
ՀՀ վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ

ՀԷՑ-ի պարզաբանումը հավելագրումների և այլ խախտումների մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հանդես էլ եկել պարզաբանմամբ վերջին շրջանում մի շարք զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության մասին : Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի ծառայությունից։

Պարզաբանման մեջ նշվում է.«Էլեկտրաէներգիայի «հավելագրումների» վերաբերյալ

Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքի գերակա ուղղությունների շարքում է նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երևույթների, այդ թվում՝ հավելագրումների և տարբեր այլ տեսակի խախտումների բացառումը: Բոլոր աշխատակիցներից պահանջվում է ազնիվ և մասնագիտական բարձր որակով աշխատանք: Տարաբնույթ նման երևույթների կամ այլ փաստերի հայտնաբերման դեպքում «ՀԷՑ» համապատասխան աշխատակիցը կենթարկվի պատասխանատվության (ընդհուպ մինչև կհեռացվի աշխատանքից և կփոխհատուցի պատճառված վնասը), արձանագրված խախտումը կշտկվի և կկատարվի վերահաշվարկ:

Ինչ վերաբերում է որոշ բաժանորդների կողմից բարձրացված դժգոհություններին, դրանք կարող են հետևանք լինել այն հանգամանքի, որ նախորդ ձմռան համեմատ փոխվել է էլեկտրաէներգիայի դիմաց բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարի հաշվարկման և սուբսիդավորման մեխանիզմը, ինչպես նաև ուժեղացվել է վերահսկողությունը էլեկտրաէներգիայի առքուվաճառքի գործառույթում: Վերջինիս ապացույցն է էլեկտրաէներգիայի կորուստների շուրջ 2 տոկոս նվազումը, որն այսօր հասցվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված նորմատիվային մակարդակին:

Այնուամենայնիվ, թյուրիմացություններից ու ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է Ընկերությանը ներկայացնել կոնկրետ փաստեր: Մինչ օրս բաժանորդների կողմից ներկայացված բողոքների ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում խախտումներ չեն հայտնաբերվել:

Բոլոր բաժանորդներն իրենց բողոքներով ու առաջարկություններով կարող են դիմել՝ զանգահարելով (010) 65-24-53, 1-80 հեռախոսահամարներով, իրենց դիմումն ուղարկելով փոստով, ինչպես նաև անձամբ հանդիպելով Ընկերության գլխավոր տնօրենին: Ընդունելության օրերն անփոփոխ են՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ 9:30-13:00:

Յուրաքանչյուր դիմումին Ընկերության կողմից կտրվի հիմնավոր պատասխան սահմանված ժամկետում: Պակաս կարևոր չէ նշել նաև, որ սոցիալական առկա դժվարին պայմաններում մեր առաջնային խնդիրն է լինել բոլոր սպառողների կողքին: Յուրաքանչյուր բաժանորդի շահը գերակա նպատակ է մեզ համար:

Համաշխարհային բանկից 30 մլն դոլարի չափով ներգրավվող վարկի վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բոլոր նախկին պարտավորությունները էլեկտրաէներգիա արտադրողների հանդեպ մարվում են միայն Ընկերության սեփական միջոցների հաշվին, համապատասխան գումարը ներառված է Ընկերության 01.08.2015թ. – 01.08.2016թ. գործող սակագնում: Այսօրվա դրությամբ կա հստակ ձևավորված ժամանակացույց, որի հիման վրա մինչև 2016 թ. օգոստոսի 1-ը Ընկերությունն ամբողջությամբ կմարի արտադրողների հանդեպ իր նախկինում առաջացած պարտավորությունները:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ֆինանսական առողջացման նպատակով չեն ներգրավվել և չի նախատեսվում ներգրավել որևէ վարկային միջոց պետության կողմից կամ պետական երաշխիքով:

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորումն ուղղված է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական այլ բաղադրիչների բարելավմանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարտքերի հետ որևէ առնչություն չունի:

Էլեկտրաէներգիայի սպառողների սուբսիդավորման վերաբերյալ
2015թ. օգոստոսից մինչև 250 կվտ.ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի ՀՀ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվում ավելացված սակագնի չափով:

Ընդհանուր առմամբ, 2015թ. օգոստոսից մինչև 2016թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում երբևէ սուբսիդիա ստացած բաժանորդների քանակը կազմում է շուրջ 780 000 կամ ընդհանուր բաժանորդների քանակի 78%-ը, որից բնակիչ- բաժանորդներինը՝ մոտ 760.000 կամ 81%-ը, այլ սպառողներինը՝ 22.000 կամ 31%-ը:

Այս ամիսների ընթացքում սուբսիդավորված էլեկտրաէներգիայի հանրագումարային քանակը կազմում է 562 մլն կՎտ.ժ, ընդհանուր գումարը՝ 3,8 մլրդ դրամ, որը սահմանված կարգով և 50%-ի հարաբերակցությամբ վճարվել է ՀՀ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից:

Այս և մի շարք այլ հարցերի առաջիկայում առավել հանգամանալից անդրադարձ կարվի և սպառիչ պատասխաններ կտրվեն «ՀԷՑ» գլխավոր տնօրենի կողմից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում