Փետրվարի 14-ին Դիլիջան համայնքում կայանում են համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ:
Համայնքի ղեկավարի թեկնածուները 2-ն են՝ Դիլիջանի նախկին քաղաքապետ, Դիլիջանը 2002-2005թթ. ղեկավարած, անկուսակցական Ժորա Սահաբալյանը և Դիլիջանի գործող քաղաքապետ, Դիլիջանը 2005 թվականից ղեկավարող, ՀՀԿ անդամ Արմեն Սանթրոսյանը:
Նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Նախկինում հանրապետական եմ եղել, սակայն 2012-ին լքել եմ ՀՀԿ-ի շարքերն ու միացել ԲՀԿ-ին: Այժմ էլ անկուսակցական եմ, սակայն այժմ ինձ սատարում է ժողովուրդը:
Սահաբալյանը հավաստիացնում է, որ ՀՀԿ-ն այսօր իրեն դեմ չէ;
«Էսօր էն Դիլիջանը չի, կուխնիային ծանոթ լինելով առաջադրվել եմ; Ժողովուրդը մինչև հիմա իմ աշխատած տարիների մասին է խոսում»,- հավաստիացրեց թեկնածուն: