Կանաչների եվրոպական կուսակցությունը մեղադրում է կահույք արտադրող IKEA ընկերությանը 1 մլրդ եվրո հարկ վճարելուց խուսափելու մեջ, հաղորդում է Bloomberg-ը:
Ինչպես հայտարարել է Եվրախորհրդարանում պատգամավորների խումբը` շվեդական ընկերությունը խուսափել է հարկերը վճարելուց 6 տարի շարունակ:
Ըստ պատգամավորների` 2014-ին ընկերության գործողություններից Գերմանիայի հարկային կորուստները կազմել են 35 մլն եվրո, Ֆրանսիայինը` 24 մլն եվրո: