Միրանդա Քերը կտրուկ փոխել է արտաքին տեսքը և կարճ կտրել մազերը՝ գրում է Spletnik.ru-ն:
Այժմ աստղի մազերը նրա ուսերին չեն հասնում: Նոր կերպարի լուսանկարներով ու տեսանյութով Միրանդան կիսվել է իր երկրպագուների հետ Instagram-ում:
«Ես կտրել եմ մազերս»,- գրել է Միրանդան, ապա հարցրել նրանց կարծիքը՝ «իսկ դուք ի՞նչ եք մտածում իմ նոր սանրվածքի մասին»:
Հարցազրույցներից մեկում աստղը խոստովանել է, որ վաղուց է երազել նման փոփոխությունների մասին: