Սիրիային չի զգում երկրի տարածքում հակամարտությանը օտարերկրյա ցամաքային ստորաբաժանումների միջամտության կարիքը՝ հայտարարել է սիրիական Բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեի ընդդիմության ներկայացուցիչ Սալեմ Մասլեթը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք այնտեղ իրոք բավական մարդիկ ունենք՝ պատերազմելու համար հանուն ժողովրդավարության, մեզ արտաքին ուժեր պետք չեն»,- ասել է նա՝ մեկնաբանելով մի շարք արաբական երկրների վերջերս արած հայտարարությունները Սիրիայում իրենց ցամաքային ռազմական ստորաբաժանումները տեղակայելու հնարավորության մասին:
Մասլեթը նշել է, որ իրադրությունը կարող է փոխվել, եթե Բաշար Ասադի կառավարական զորքերը ցամաքային ռազմական աջակցություն ստանան Իրանից կամ Ռուսաստանից: