Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Վանի նահանգում նախկինում անկախ պատգամավոր ընտրված Այսել Թուղլուքին դատապարտել են 10 ամսվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն իրականացնելու» համար։
Դրա համար պատճառ է հանդիսացել 3 տարի առաջ Նովրուզի տոնակատարությունների ժամանակ Թուղլուքի ունեցած ելույթը։ Մասնավորապես, 2013 թվականի մարտի 17-ին Թուղլուքը Վանում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ հայտարարել էր. «30 տարի մեծ պայքար մղեցինք։ Այս ժողովուրդը դիմադրեց, Օջալանը, քրդական շարժումը, PKK-ը դիմադրեց»։