Այսօր նախագահական են եկել նաև ԱԱԾ պաշտոնյաները: Նշենք, որ ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվեց Գեորգի Կուտոյանը: ԱԱԾ պետի տեղակալ ՍԴ նախագահի եղբայր Արզուման Հարությունյանը, մեր թղթակցի հարցին, թե ինչպես են գնահատում երիտասարդ Կուտոյանի նշանակումը, հատկապես, որ իր անունն էր շրջանառվում, Ա. Հարությունյանը պատասխանել է, որ շատ դրական է գնահատում Կուտոյանի նշանակումը: ԱԱԾ պետի տեղակալները նույնպես այս պահին նախագահականում են: