ԴԱԻՇ-ի գրոհայինները հրապարակել են իրենց առաջնորդի՝ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի լուսանկարները՝ գրում է The Independent-ը։
Ենթադրվում է, որ լուսանկարներն արվել են իրաքյան Էլ-Ֆալուջա քաղաքի մզկիթում։ Դրանցում ինքնահռչակ «խալիֆը» զրուցում է երեխաների խմբի հետ։ Կա վարկած, որ լուսանկարներից մեկում պատկերված է Ալ-Բաղդադիի նմանակը։
Նշվում է, որ Ալ-Բաղդադին հազվադեպ է երևում հանրությանը, ինչը շշուկներ է առաջացրել նրա՝ մահացած կամ վիրավորված լինելու մասին։ Միայն հազվադեպ ձայնագրություններն են վկայում, որ նա դեռևս ողջ է։ Դրանցից վերջինը հրապարակվել էր անցած տարվա դեկտեմբերին։ Այդ ժամանակ ահաբեկիչը հայտարարել էր, որ իր կազմակերպությունը ծաղկում է՝ չնայած դրա ոչնչացմանն ուղղված ջանքերին։
Ալ-Բաղդադին ամենաորոնվող հանցագործներից մեկն է։ ԱՄՆ-ը նրա գլխի համար 10 մլն դոլար է խոստացել։