«Մեզ բացարձակապես չի հետաքրքրում ընկերությունների սեփականատերերի կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կարգավիճակը, մենք գործ ունենք միայն ընկերությունների հետ: Բանանի շուկան մեր ուշադրության կենտրոնում է, այս պահին էլ ենք ուսումնասիրություն կատարում: Կարող եմ միայն ասել, որ մուտքի խոչընդոտներ, մրցակցության սահմանափակումներ այդ շուկայում չկան:
Մեծ ծավալներով բանան է ներկրում «Քեթրին» ընկրությունը, եթե կլինեն տնտեսվարողներ որոնք կկարողանան ավելի էժան ներկրել, ապա վստահեցնում եմ, կարող են անել: Եթե խնդիրների հանդիպեն, թող դիմեն մեզ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: