ESA-ի բրիտանացի աստղոնավորդ Թիմ Փիքը Միջազգային տիեզերակայանի բորտից տեսագրել է ուժգին ամպրոպ: Թիմը տեսանյութը հրապարակել է Twitter-ի իր էջում:
Տեսանյութը համացանցում մեծ հանրաճանաչություն է վայելում: Այն տևում է 40 վայրկյանից մի փոքր ավել և հիացնում իր գեղեցկությամբ:
Ամպրոպը տեսագրվել է այն պահին, երբ ՄՏԿ-ն թռչել է Հյուսիսային Աֆրիկայի և Թուրքիայի վրայով:
https://youtu.be/YJtAJLafp8c