«Սահմանադրական հանրաքվեն ուղեկցվեց շատ ավելի մեծ թվով ու ավելի կոպիտ խախտումներով, քան սպասվում էր»,- նշեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը՝ ամփոփելով «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելություն իրականացրած նախձեռնության ամփոփիչ զեկույցը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը փաստում է՝ իշխանության կողմից չի նկատվել համապատասխան արձագանք կամ առավել ևս որևէ գործողություն, ահազանգված խախտումների ուղղությամբ աշխատելու վերաբերյալ:
Խոսելով հարուցված քրեական գործերի վերաբերյալ, Սաքունցը նկատեց՝ հարուցվել է 70-ից ավելի քրեկան գործ, սակայն, որևէ ընտրատեղամասում վերահաշվարկ չի կատարվել, սա, ըստ Սաքունցի, խոսում է ընտրախախտումների համակարգված լինելու մասին: