Մոտ ապագայում կիբեռհարձակումների սպառնալիքը կմեծանա: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով կոնգրեսում ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերին:
Քլեփերի խոսքերով` Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը, ինչպես նաև մի շարք ծայրահեղական խմբավորումներ կիբեռտարածությունը կգործածեն հարձակումներ գործելու համար:
Որպես գլխավոր սպառնալիք` Քլեփերը անվանել է ԴԱԻՇ-ին: 2014-ին հետախուզությունների դաշնային բյուրոն ԴԱԻՇ-ի տասնյակ կողմնակիցների է ձերբակալել: 2015-ին դրանց թիվը մոտ 50-ի է հասել: