Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը փրայմերիզից առաջ մամուլի հետ շփման ընթացքում Նյու Հեմփշիրում իր հակառակորդ, Այովա նահանգում հաղթող Թեդ Քրուզին «թուլամորթ» է անվանել, հաղորդում է The Independent-ը:
Դոնալդ Թրամփը կրկնել է իր ելույթն ընդհատած կնոջ խոսքերը` Քրուզին «թուլամորթ» անվանելով:
Մամլո ասուլիսի ժամանակ Թրամփը ծիծաղել է նախագահական ընտրապայքարի իր մրցակիցներին, նաև ասել, որ Ֆլորիդայի հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն վերջին դեբատների ընթացքում «շան նման քրտնել էր»: