Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականի հունվարին վրացական գինու արտահանումն աճել է 13 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հունվարի հետ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի Գինու ազգային գործակալությունը։
Հունվարին վրացական գինին արտահանվել է աշխարհի 19 երկիր։ Արտահանման ծավալը կազմել է ավելի քան 1.52 միլիոն շիշ (0.75 լիտր), որի արժեքը կազմել է 3.62 միլիոն դոլար։ Արտահանման մեծ մասը բաժին է ընկել Ռուսաստանին՝ 960.500 շիշ։ Հունվարին Ռուսաստան վրացական գինու արտահանումն աճել է 162 տոկոսով։
Երկրորդ տեղում Ուկրաինան է՝ 199.700 շիշ, ապա գալիս են Լեհաստանը՝ 114.300 շիշ, Չինաստանը՝ 45.200 շիշ, Լիտվան՝ 44.900 շիշ։









































