Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գիշերը ռեյդ են իրականացրել դիրքերի նկատմամբ, որոնք զբաղեցնում են շիայական «Հըզբոլլահ» կուսակցության ջոկատները Դամասկոս-Հոմս մայրուղու Էլ-Կատիֆ շրջանում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Տեղեկություններ շիա մարտիկների շարքերում կորուստների և այն մասին, թե ինչ օբյեկտի է հասցվել հարվածը, չեն հաղորդվում։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իսրայելական ռազմաօդային ուժերը վաղ առավոտյան ձևացրել են, թե ռեյդեր են անում սիրիական սահմանի մոտ գտնվող Բաալբեկում և Բեքաա հովտում «Հըզբոլահի» լիբանանյան ճամբարների վրա։