Friday, 26 04 2024
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում

Գալուստ Սահակյանը ամոթանք է տվել Գայկովիչին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունելով Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գայկովիչին, մի քանի նախատինքի խոսք է ասել սույն տիկնոջ ղեկավարած կառույցի վերաբերյալ: Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանի համար խիստ զամանալի և անընդունելի էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Սերբիայի պատվիրակության քվեարկությունը:

Բացի մեկ պատգամավորից, ով քվեարկել էր ձեռնպահ, սերբական պատվիրակության մյուս բոլոր անդամները կողմ էին քվեարկել ԵԽԽՎ-ում ներկայացված երկու հակահայկական բանաձևերին:

Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Սերբիան գոնե պետք է հետևեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ուղղված հորդորին, որով նման բանաձևերի ընդունումը դիտարկվում էր խնդրի խաղաղ կարգավորմանը չնպաստող գործոններ: Գալուստ Սահակյանը հիշեցրել է, որ Սերբիան ընդունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Մինսկի խմբի ունեցած առաջնային մանդատը:

Տիկին Մայա Գայկովիչն էլ իր հերթին որոշել է խոսքի տակ չմնալ, և հայտարարել է, որ թեև չէր ցանկանա փոխադարձ մեղադրանքներ հնչեին, բայց հիշեցրել է, որ Սերբիան էլ բավարարված չէ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության՝ Սերբիայի հետ կապված քվեարկություններով, և հույս է հատնել, որ մոտ ժամանակներս Սերբիայում տեղի ունենալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո կձևավորվի նոր խորհրդարանական պատվիրակություն, և այդ պատվիրակությունը կկարողանա ավելի արդյունավետ համագործակցել Հայաստանի պատվիրակության հետ:

Ինչու է Հայաստանի ներկայացուցիչներին միշտ թվում, որ այլ երկրներ չունեն արտաքին քաղաքական շահեր, կամ այդ շահերը պետք է ստորադասեն Հայաստանի շահերին: Հայաստանում դժգոհ են ոչ միայն Սերբիայի, այլ նաև Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանականների պատվիրակությունների քվեարկություններից: Իսկ ի՞նչ է արել Հայաստանը այդ երկրների համար, որպեսզի փոխադարձաբար ակնկալի այդ երկրների աջակցությունը:

Վրաստանը, Ուկրաինան, ինչպես նաև Սերբիան տարածքային կորուստներ ունեցող երկրներ են, նրանք համարում են, որ իրենք տուժել են անջատողականության դրսևորումներից՝ միայն այն տարբերությամբ, որ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում այդ անջատողականությունը պաշտպանվում է Ռուսաստանի կողմից, և դատապարտվում Արևմուտքի կողմից, իսկ Սերբիայի դեպքում ճիշտ հակառակը՝ Կոսովոյի անկախությունը պաշտպանվում է Արևմուտքի կողմից, բայց չի ճանաչվում Ռուսաստանի կողմից: Այս երկրները Ադրբեջանին համարում են իրենց բախտակից երկիր, և կարծում են, որ անջատողականության դեմ պայքարում պետք է պաշտպանեն Ադրբեջանին: Նրանք Ուոլթերի և Մարկովիչի զեկույցները ընկալում են հենց այդ տեսակետից:

Հայաստանը, ընդհակառակը, պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համարելով, որ ինքնորոշման իրավունքը ավելի գերակա միջազգային նորմ է, քան տարածքային ամբողջականությունը: Այդ նկատառումից ելնելով Հայաստանի և այս երկրների շահերը շատ դեպքերում հակոտնյա են: Այնպես որ, մեղադրել Սերբիայի, ինչպես նաև Վրաստանի կամ Ուկրաինայի խորհրդարանականներին այն բանի համար, որ նրանք կողմ են քվեարկել մի զեկույցի, որը իրենց պատկերացմամբ բխում է նաև իրենց շահերից, այնքան էլ ճիշտ չէ:

Փաստ է նաև, որ Հայաստանը չնայած Ռուսաստանի հորդորներին չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ինչպես նաև Ղրիմի միացումը Ռուսաստանին, չի միացել նաև այն տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը, և շարունակում է պաշտպանել Սերբիայի տարածքային ամբողջականությունը: Այս իմաստով Հայաստանը կարող էր ակնկալել, որ Սերբիայի խորհրդարանականները Հայաստանի համար կարևոր այդ հարցում գոնե կոմպլեմենտարություն կդրսևորեին, և ոչ թե գրեթե ամբողջ կազմով կքվեարկեին ադրբեջանանպաստ զեկույցների օգտին:

Երևի հենց այդ հանգամանքը նկատի ունենալով է, որ տիկին Գայկովիչը իր երկրի ապագա խորհրդարանի անունից ավելի ճկուն լինելու խոստում է տվել, չնայած դժվար է անգամ կանխատեսել, թե հաջորդ խորհրդարանում սույն տիկինը ընդհանրապես ներկայացված կլինի՞ կամ ինչպիսի՞ պաշտոն կզբաղեցնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում