Instagram-ում հայտնվել է Քիմ Քարդաշյանի ևս մեկ նմանակ:
Բրիտանացի բյութի բլոգեր Սոնյա Ալին շատ նման է Քիմ Քարդաշյանին: Աղջիկն ինքը հայտարարում է, թե իրեն մշտապես շփոթում են «սելֆիների թագուհու» հետ: Սակայն նրախոսքով՝ նա ամենևին իրեն նման չի համարում ռեալիթի-շոուի աստղին:
Սոնյան այժմ Դուբայում աշխատում է որպես վիզաժիստ իր քրոջ՝ Ֆիզայի կոսմետիկ հավաքածուում:
«Ես և քույրս սիրում ենք Քիմ Քարդաշյանի մեյքափը: Ֆիզան սիրում է հայտնի անձանց դիմահարդարումը փորձել ինձ վրա: Այսպես, իմ դեմքին մենք մի քանի անգամ ստեղծել ենք Քիմի մեյքափը»,- ասել է Սոնյան:
«Ինչ վերաբերում է նորաձևությանը, ապա ես չեմ ոգեշնչվում Քիմի հագուստներով: Մենք տարբեր կազմվածքներ ունենք, և այն, ինչ նա է կրում, հազիվ թե ինձ հարմար լինի»,- նշել է նա: