Google ընկերությունն աշխատում է վիրտուալ իրականության նոր սարքի մշակման վրա, հայտնում է The Financial Times-ը:
Ակնոցները կդառնան Oculus Rift-ի և Samsung Gear VR-ի պոտենցիալ մրցակիցները: Դրանք կլինեն Cardboard գաղափարի տրամաբանական շարունակությունը` ստվարաթղթից սարք, հարմարեցված սմարթֆոնի էկրանը հենց աչքերի մոտ տեղավորելու համար:
Նորույթը կստանա բարելավված լինզաներ և կաջակցի Android բազայով հեռախոսների շատ մոդելների: Հաղորդվում է, որ Google-ն աշխատում է նաև Android VR օպերացիոն համակարգի վրա` հարմարեցված վիրտուալ իրականության յուրահատկություններին:
Ենթադրվում է, որ նոր սարքը կներկայացվի 2016 թվականին Google I/O կոնֆերանսի ժամանակ: