Հետևելով Ադելին, «Ավտոմոբիլային կարաոկե» (Carpool Karaoke) կատակերգական շոուի մասնակից է դարձել Էլթոն Ջոնը, հայտնում է spletnik.ru-ն: Համաձայն մտահղացման` հայտնիները հաղորդավարների հետ ավտոմեքենայով քաղաքում շրջելով կատարում են կարաոկեի երգերը:
Այս անգամ Լոս Անջելեսի անձրևոտ փողոցներում 68-ամյա երաժիշտը նույնպես ընկերակցել է հաղորդավար Ջեյմս Կորդենին, կատարելով Your Song, Crocodile Rock և Circle of Life հիթերը:
Դեռ հայտնի չէ, թե ով է ավելի գոհ մնացել` հանդիսատեսը, թե ինքը հաղորդավարը: «Ես ինձ երջանիկ եմ զգում ամեն անգամ, երբ մեքենա եմ նստում իմ հյուրերի հետ` այդ մարդկանցից յուրաքանչյուրի հետ, որով ես հիանում և անչափ հարգում եմ»,- ասել է նա: