ԱՄՆ վարչակազմը կկատարի իր պարտավորվածությունները՝ ոււղված Ճապոնիայի և ՀարավայինԿորեայի պաշտպանության և անվտանգության ապահովմանը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Նրա փոխանցմամբ՝ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հետ՝ Հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռի կապակցությամբ:
Քերին խստորեն դատապարտել է հրթիռի արձակումը, որը խախտում է ՄԱԿ-ի ԱԽ բազմաթիվ բանաձևեր և սպառնում է աշխարհի խաղաղությանն ու կայունությանը: