Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստորեն քննադատել է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, հաղորդում է Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ը:
«Սիրիայում քաղաքական կարգավորման հնարավորությունը չի կարող նորից դառնալ չմտածված ռազմական մանևրումների զոհ»,- ասել է Շտայնմայերը:
Նախարարի կարծիքով՝ ռուսական ավաիահարվածները ներկա պահին կարող են խարխլել ուժերի հարաբերակցությունը:
Շտայնմայերը նշել է, որ պետք է գործադրվեն բոլոր ջանքերը Սիրիայում կրակի դադարեցման և Ժնևում խաղաղ բանակցությունները վերսկսելու համար: