ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի բացթողումը, հայտնում է Reuters-ը:
Հայտարարությունում նշվում է, որ 2016 թվականի հունվար ամսին Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկմանը որպես պատասխան` ԱԽ-ը կրկին «լուրջ միջոցներ» ձեռնարկելու մտադրություն է հայտնել:
Ավելի վաղ հաղորդվել է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստի սկսման մասին` կապված Հյուսիսային Կորեայում բալիստիկ հրթիռի արձակման հետ: