Հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Բերնի Սանդերսն ամենալավ հնարավորությունն ունեն հաղթելու ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի փրայմերիզում: Այս մասին վկայում է CNN-ի և WMUR-ի անցկացրած հարցումը:
Հաղորդագրության համաձայն՝ ընտրողների 33 տոկոսը ամենայն հավանականությամբ կքվեարկեն հանրապետականների օգտին, նրանց մեծ մասը (17 տոկոս) նախընտրում է Թրամփին:
Դեմոկրատական կուսակցության պոտենցիալ կողմնակիցների 58 տոկոսը պատրաստ է քվեարկել հօգուտ Սանդերսի, իսկ 35 տոկոսն աջակցում է Հիլարի Քլինթոնին: