Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ընտրություն կատարեն որպես գործընկեր Թուրքիայի իշխանությունների և «Դեմոկրատական միություն» (PYD) կուսակցության քրդական ուժերի միջև, գրում է RIA Novosti-ն:
Նման կարծիք Էրդողանը հայտնել է կիրակի օրը հրապարակված մեկնաբանությունում` ԱՄՆ հանձնակատարի` Սիրիայի Քոբանի քաղաք այցից մեկ շաբաթ անց, որը գտնվում է քրդական PYD-ի մարտական թևի վերահսկողության ներքո: Վերջիններիս` Քրդական բանվորական լուսակցության հետ միասին, Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում:
«Ինչպե՞ս կարող ենք մենք ձեզ հավատալ: Ե՞ս եմ ձեր գործընկերը, թե՞ Քոբանիի ահաբեկիչները»,- ասել է Էրդողանը: