Ավտոմոբիլներ արտադրող ֆրանսիական Peugeot-Citroen PSA ընկերությունը Իրանին պետք է վճարի ավելի քան 200 մլն եվրո փոխհատուցում: Այս մասին ասել է իրանական Khodro Industrial Group (IKCO) ընկերության գլխավոր տնօրեն Հաշեմ Զարեհը՝ փոխանցում է Tasnim գործակալությունը:
Peugeot ընկերությունը Իրանի տարածքում իր վաճառքը դադարեցրել է 2012-ին, երբ միջուկային ծրագրի պատճառով Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները տարածվեցին նաև ավտոմոբիլային ոլորտի վրա:
Զարեհի խոսքերով՝ փոխհատուցման հարցը նշված է Peugeot-ի հետ վերջերս ստորագրված պայմանագրում: