Apple ամերիկյան ընկերությունը ուրբաթ օրը հայտարարել է կոտրված iPhone-ները ընդունելու նոր ծրագրի մեկնարկի մասին. դրանք կընդունվեն զեղչով նոր սմարթֆոն գնելու դիմաց: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Ակցիան դեռևս գործում է միայն ԱՄՆ տարածքում Apple-ի ֆիրմային խանութներում և տարածվում է բացառապես iPhone 5S-ի և ավելի ուշ թողարկված մոդելների վրա: 5S մոդելի սմարթֆոնի համար Apple-ը կառաջարկի 50 դոլարի չափով զեղչ, iPhone 6-ի համար՝ 150 դոլարի չափով, iPhone 6 plus-ի համար՝ 200 դոլարի չափով: