Նույնիսկ նոր ուտելիքներ փորձելու սիրահարները այս ճապոնական ռեստորանի ճաշացանկը, որում կան, օրինակ, կոկորդիլոսի եփած ոտքեր, պիրանայի գրիլ և ամբողջական տապակած սալամանդրներ, կհամարեն չափազանց անսովոր՝ հայտնում է odditycentral.com-ը:
Յոկոհամայում գտնվող ռեստորանը հաստատ սրտից թույլ մարդկանց համար չէ: Արդեն վեց տարի այնտեղ աշխատող խոհարար Ֆուկուոկան հպարտությամբ է սպասարկում հաճախորդներին՝ առաջարկելով ամբողջ աշխարհի ամենահազվադեպ և անսովոր մսեղենը: Օգտագործելով իր միջազգային կապերը՝ նա կարող է ստանալ ամեն ինչ՝ աքսոլոտլից և իսոպոդից մինչև սև կարիճ և նույնիսկ ուղտի միս: Նրանց @Noge_chinjuya Twitter-ի էջը մշտապես թարմացվում է իրենց վերջին ներկրումներով:
Խմիչքների տեսականին էլ է նույն ոճով՝ գագաթնակետը օձի սակեն է, որը մատուցվում է մեծ շշով՝ ներսում իսկական թունավոր օձ:
Անյուամենայնիվ, այդ եզակի ռեստորանը շատ հանրահայտ է տեղաբնակների և զբոսաշրջիկների շրջանում՝ չնայած բարձր գներին: Օրինակ՝ տապակած գորտն արժե $90, իսկ ամբողջովին տապակած սալամանդրը՝ $190: