Bloomberg գործակալությունը ներկայացրել է աշխարհում «ամենաթշվառ» տնտեսություն ունեցող երկրների վարկանիշը, որի առաջատարը արդեն երկրորդ տարին անընդմեջ Վենեսուելան է։ Bloomberg-ը այդ երկրում 2016 թվականին կանխատեսում է 152 տոկոս գնաճ։
Վենեսուելային հաջորդում են Արգենտինան, Հարավային Աֆրիկան, Հունաստանը և Ուկրաինան։ Աղյուսակում ներառված է 63 երկիր։
Թուրքիան զբաղեցնում է 8-րդ տեղը, Ռուսաստանը՝ 14-րդ: Վերջին հորիզոնականում Թաիլանդն է։
Վարկանիշը կազմելիս հիմնվել են գնաճի, գործազրկության ցուցանիշների, տնտեսական կանխատեսումների և իրական արդյունքների դիտարկումների վրա։