ՀՀԿ գործադիր մարմնի նիստը ավարտվելուց հետո Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց լրագրողներին, որ նիստում ընդամենը երկու հարց է քննարկվել՝ Ընտրական օրենսգիրքը և ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքները:
«Կոալիցիայի հետ կապված հարց չի քննարկվել»,- տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակը, ավելացնելով, որ առայժմ այդ հարցում հստակություն չկա և հնարավոր է որ այդ մասին քննարկում կլինի նաև եկող շաբաթվա վերջին: