«Այս փուլում 4 մարզի 7 ճանապարհների նորոգում պետք է իրականացվի: Չե՞ք կարծում, որ քվեարկությունից առաջ մենք պետք է տեղեկատվություն ստանանք այն մասին, թե վերջին անգամ այս 7 ճանապարհների վրա պետությունը երբ է փող ծախսել»: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս հարցն ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին:
«40 միլիոն վարկից մենք հստակ գիտենք մոտ 11 միլիոնի «հասցեն», որն այս տարի է օգտագործվելու: Մնացածը օգտագործվելու է 2017թ. նախընտրական շրջանում: Ըստ Ն. Փաշինյանի կանխատեսումների՝ մնացած մոտ 30 միլիոն դոլարը ՀՀԿ նախընտրական վարկ է. «Կօգտագործվի մեծամասնական «ռեյտինգային» հանրապետական պատգամավորների ընտրատարածքում»:
Մանրամասները՝ տեսանյութում: