Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ էր դեսպան Ուորլիքը մեկնել Լոնդոն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը նախորդ ամիս մեկնել էր Լոնդոն՝ Միացյալ Նահանգների «ամենասերտ դաշնակցի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր ասպեկտները քննարկելու նպատակով»: Այս մասին նա ասել է՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցերին:

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը Միացյալ Նահանգների հետ սերտորեն համակարգում է աշխատանքները ԵԱՀԿ-ում և այլ կառույցներում»,- նշել է համանախագահը:

Դեսպանը անդրադարձել է նաև վերջերս ԼՂ հիմնախնդրի թեմայով Վաշինգտոնում կայացած քննարկմանը: Դեսպան Ուորլիքին խնդրել էինք նաև մեկնաբանել հարցը, թե Ադրբեջանի ներքին խռովություններն ի՞նչ վտանգ են պարունակում ԼՂ հակամարտության համար, տնտեսական ճգնաժամը կստիպի՞ Ադրբեջանի ղեկավարությանը զերծ մնալ շփման գծում լարվածություն հրահրելուց, թե՞ ընդհակառակը՝ Ալիևի ռեժիմը կօգտագործի ղարաբաղյան խաղաքարտը և սահմանին բախումներ հրահրելու միջոցով կփորձի շեղել մարդկանց ուշադրությունը ներքին խնդիրներից:

Ի պատասխան՝ Ջեյմս Ուորլիքը հորդորել է դիմել Բաքվում ԱՄՆ դեսպանատանը:

– Պարոն դեսպան, Թվիթերում գրել էիք, որ հունվարի 20-ին «հրաշալի քննարկումներ» են անցկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և խաղաղության թեմայով: Այս անգամ, սակայն, նշված չէր, թե ինչ ձևաչափի քննարկում է եղել և ինչ բնույթի հարթակում է այն կայացել:

– Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մեկ ամբողջ օր քննարկումներ տեղի ունեցան Վաշինգտոնում՝ փորձագետների լայն շրջանակի մասնակցությամբ: Նման քննարկումներն օգտակար են: Քննարկումն ընթանում էր տեղեկատվության աղբյուրի անանունության ապահովման՝ Չեթեմ-հաուզի սկզբունքով:

– Հունվարի 12-ի Ձեր ուղևորությունը Լոնդոն բավական ուշագրավ էր: Ի՞ նչ տվեց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հետ խորհրդատվությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ընդհանրապես, ինչո՞վ է պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հարցը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հետ քննարկելը:

– Մեծ Բրիտանիայի կառավարությունը Միացյալ Նահանգների հետ սերտորեն համակարգում է աշխատանքները ԵԱՀԿ-ում և այլ կառույցներում: Լոնդոն իմ այցի նպատակը մեր ամենասերտ դաշնակցի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր ասպեկտների քննարկումն էր:

Ես նաև հանդիպում ունեցա բրիտանական «Conciliation Resources» (Հաշտության ռեսուրսներ,- խմբ.) հասարակական կազմակերպության հետ, որը հայտնի է հակամարտության վայրերում իր իրականացրած ժողովրդական դիվանագիտության գերազանց ծրագրերով:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում