Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում հունվարի 20-ին քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այսօր Վաշինգտոնում հիանալի քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- գրել է Ուորլիքը: