Tuesday, 14 05 2024
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Եթե ես գիտեի սրա մասին, ինչո՞ւ չգիտեր Իլհամ Ալիևը. Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, թե Ադրբեջանի փլուզումը կամ մասնատումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ քաոսային Ադրբեջանը վտանգ է ներկայացնելու շրջակա բոլոր երկրների համար։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ երկրում շարունակվող բողոքի ցույցերին՝ «Կովկաս» ինստիտուտի տնօրենը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանում տեղի ունեցողը ոչ թե հեղափոխություն է, այլ բունտ, խռովություն: Սա մեկ միասնական կենտրոնից կառավարվող շարժում չէ, որովհետև Ադրբեջանի իշխանությունները գրեթե ամբողջությամբ վերացրել են քաղաքական ընդդիմությունը՝ մեկուսացնելով բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ առնչություն ունեն քաղաքական ուժերի կամ քաղաքականության հետ։

Անկարգությունները տարածվել են ողջ երկրով մեկ՝ երևի բացառությամբ Նախիջևանի, որտեղ իշխանության ռեպրեսիվ ապարատը շատ ավելի ուժեղ է, երկրի հյուսիսում և հարավում, որտեղ ապրում են ազգային փոքրամասնությունները՝ թալիշներ, լեզգիներ, թաթեր։ Բայց սա հիմք չէ եզրակացնելու, որ ապստամբություններն ազգային ենթատեքստ ունեն, քանի որ բողոքի ցույցեր լինում են նաև այն բնակավայրերում, որտեղ ապրում են ադրբեջանցի թուրքերը, օրինակ՝ կենտրոնական և արևմտյան մարզերում։

Ալեքսանդր Իսկանդարյանը ևս հակված չէ այն տեսակետին, որ խռովությունների հիմքում էթնիկ փոքրամասնությունների ազգային խնդիրներն են։ Պատճառը սոցիալական ծանր վիճակն է երկրում. «Այս խռովությունների պատճառն, իհարկե, սոցիալական է: Տեսականորեն կարելի է ենթադրել, որ դրանք կարող են կրոնական, գուցե նույնիսկ ազգային բնույթ ստանալ, բայց այս ենթադրությունը կարելի է միայն ապագայի համար անել: Սկզբունքորեն, սրանք սոցիալական խնդիրներ են։ Ես հասկանում եմ՝ Հայաստանում փորձում են, երբեմն ցանկանում են ազգային ինչ-որ խնդիրներ տեսնել Ադրբեջանում, բայց ես այն կարծիքին չեմ, որ Ադրբեջանի փլուզումը մեզ օգուտ կտա: Քաոսային Ադրբեջանը վտանգավոր կլինի շրջակա բոլոր պետությունների համար՝ ներառյալ Հայաստանը: Երկրորդը, չեմ կարծում, թե հիմնական վտանգը Ադրբեջանի համար հիմա գալիս է ազգային փոքրամասնություններից: Հիմնական վտանգները գալիս են սոցիալական խնդիրներից և կրոնական-իսլամական շարժումներից»։
Ներկայիս դժգոհությունները Ադրբեջանում,- շարունակեց մեր զրուցակիցը,- չի կարելի դիտարկել անջատ այն գործընթացներից, որոնք եղել են նախկինում:

«Այս սոված խռովությունները նաև նախկինում են եղել՝ հյուսիսային Գուբա քաղաքում, Սաբերաբադում, Կուրի և Արաքսի գետամիջում, Նարդարանում: Այս ամենը եղել է նախքան մանաթի փլուզումը: Սրանց հիմքում սոցիալական խնդիրներն էին, այսօր էլ սոցիալական են»: Այս շարքից, ի դեպ, կարելի է առանձնացնել վերջերս Նարդարանում կատարված իրադարձությունները: Այստեղ ապրում են թուրքացած թաթեր, այսպես կոչված՝ կովկասյան պարսիկներ, որոնք հիմա խոսում են թուրքերեն լեզվով և դավանում են իսլամի շիա ուղղությանը։ Եվ վերջին ելույթները Նարդարանում ոչ միայն սոցիալական, այլև կրոնական հիմքեր ունեին։

Անդրադառնալով այն վարկածին, որ ցույցերը կազմակերպվում են Արևմուտքից՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց. «Ի՞նչ դրսից կազմակերպված «մայդանի» մասին է խոսքը, եթե այս խռովությունների պատճառը պարզ է ցանկացած հայ հեռուստադիտողի: Եթե նրա աշխատավարձը վաղը կրճատվի երկու անգամ, փակվեն բանկերը, հնարավորություն չլինի փոխել դրամը… Եվ այս ամենն այնպիսի երկրում, որը սովոր է նավթային փողերի»։
Մի խոսքով՝ տնտեսական այս ճգնաժամն ադրբեջանական իշխանությունների վատ կառավարման և բյուջեն չափազանց անարդյունավետ կերպով ծախսելու հետևանք է։ Այստեղ կարելի է հիշել Բաքվի օլիմպիական խաղերի վրա ծախսված միլիարդները, եվրոպացի չինովնիկներին կաշառելը, աշխարհի տարբեր երկրներում Հեյդար Ալիևի արձան կանգնեցնելը և այլն:

«Եկեք իրերն իրենց անունով կոչենք. Ադրբեջանում իսկական խուճապ է, այդ խուճապը երևում է իշխանությունների՝ զարմանալիորեն ոչ կոմպետենտ որոշումներից: Այն, ինչ եղել է՝ մանաթի գնի անկումը, ընդունված որոշման, ոչ թե բնական աղետի հետևանք է, սա երկրաշարժ, ջրհեղեղ կամ անձրև չէ: Իշխանությունն այս որոշումը կայացրեց այն ժամանակ, երբ տեսավ, որ չի կարողանում զսպել դրամի արժեզրկումը նավթի համաշխարհային գների անկման հետևանքով։ Եղավ այն, ինչ պետք է լիներ: Ես միայն մեկ հարց ունեմ, որի պատասխանը չկա. եթե ես գիտեի սրա մասին, ինչո՞ւ չգիտեր Իլհամ Ալիևը: Նրա հնարավորությունները, կարծես թե, ավելի մեծ են սա նախապես իմանալու համար»:

Ադրբեջանի տնտեսության վիճակը, քաղաքագետի նկարագրությամբ, իսկապես նախանձելի չէ: Ոսկու պահուստներն, օրինակ՝ երեք անգամ կրճատվել է. նախկինում 18 միլիարդ դոլար էր, հիմա՝ մոտ 5․5 միլիարդ, ինչը կհերիքի ընդամենը մի քանի ամիս: Եթե նավթի գինը իջնի մինչև 26 դոլար, դա ուղղակի աղետ կլինի Ադրբեջանի տնտեսության համար։
Պատասխանելով մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ այս իրավիճակում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձի լարվածություն հրահրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, մարդկանց ուշադրությունը շեղելու համար, Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց՝ Լեռնային Ղարաբաղն այս իրավիճակում չի հետաքրքրում Ադրբեջանին, քանի որ հիմա նա շատ ավելի կարևոր խնդիրներ ունի:

Էսկալացիան, դիվերսիոն հարձակումները, գնդակոծությունները, ցավոք սրտի, կշարունակվեն սահմանին, բայց դա ոչ թե կապված է այժմ Ադրբեջանի ներսում տեղի ունեցող իրադարձությունների, այլ վերջին մի քանի տարիներին հակամարտության զարգացման հետ:

Հիմա գլխավոր հարցերից մեկը հետևյալն է՝ այս իրադարձությունները կարո՞ղ են վերաճել քաղաքական գործընթացի և հանգեցնել Ադրբեջանում իշխանության փոփոխությանը: Ալեքսանդր Իսկանդարյանի պատասխանը պարզ է. «Այո, կարող են: Արաբական գարունը ցույց տվեց, որ դա հնարավոր է։ Ոչինչ չի կարելի բացառել»։

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում