Իրանի Իսլամական Հանրապետությունը 2016թ. հունվարի 16-ից ձերբազատվեց միջազգային հանրության կողմից երկրի դեմ կիրառվող պատժամիջոցների մեծ մասից. այդ օրն Իրանի պատմության մեջ կմնա որպես «իրագործման օր»: ԱԷՄԳ-ն զեկույց ներկայացրեց՝ հաստատելով երկրի իշխանության պատարաստակամությունը երկարատև բանակցությունների արդյունքում հաստատված իր միջուկային պոտենցիալի նվազեցման վերաբերյալ ծրագրի իրագործուման հարցում, գրում է trend.az-ը:
Պատժամիջոցների չեղարկման փաստը պաշտոնապես հաստատեցին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այսպիսով, Իրանը դառնում է միջազգային հանրության բոլոր ոլորտների կյանքի մասնակից, որից նա զրկված էր ավելի քան 20 տարի:
ԱԷՄԳ-ի դլխավոր տնօրեն Յուքիա Ամանոն մտադիր է մեկնել Թեհրան, որպեսզի անձամբ խորհրդակցի երկրի ղեկավար Հասան Ռոհանիի և փոխնախագահ Ալի Ակբար Սալեհիի հետ արդեն մեկնարկած ծրագրի շրջանակներում առաջին քայլերի վերաբերյալ: