Եթե չեք տառապում շաքարախտից կամ ալերգիայից, ապա ձուն ձեզ հսկայական օգուտ կբերի, և ահա թե ինչու:
1. Ձուն ոչ թե բարձրացնում, այլ նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման ռիսկը
Մի անհանգստացեք արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացումով: Բնությունը մարդուց իմաստուն է և ստեղծում է շատ ավելի կատարյալ մթերքներ, քան կարող ենք մտածել: Ձվի մեջ խոլեստերինը հավասարակշռվում է այնտեղ գոյություն ունեցող բնական միացություններով` ֆոսֆատիդներով, որոնք արգելում են աթերոսկլերոզի առաջացումը: Այդ իմաստով ամենաօգտակար ուտելիքը եփած ձուն է:
2. Ձվի օգտագործումը բարելավում է ուղեղի աշխատանքը
Ձուն օգնում է բարելավելու հիշողությունը, տրամաբանությունը և ռեակցիայի արագությունը: Այն վերականգնում է ուղեղի աշխատանքը և հորմոնային ֆոնը սթրեսներից հետո:
3. Ձուն պաշտպանում է օստեոպորոզից
Օրը մեկ ձու օգտագործելիս ամրանում են ոսկորները` նրանում պարունակվող՝ հեշտ յուրացվող կալցիումի բարձր պարունակության շնորհիվ: Ավելի օգտակար է ամուր կճեպով ձուն:
4. Ձուն ապահովում է կյանքի համար անհրաժեշտ վիտամիններով
Մեկ ձուն պարունակում է օրգանիզմի համար օգտակար մի ամբողջ խումբ նյութեր: Այն պարունակում է վիտամիններ A, D, ինչպես նաև ֆոսֆոր, երկաթ, ցինկ, յոդ, ռետինոլ, ռիբոֆլավին: Օրական մեկ ձուն պահպանում է աչքի մկանը տարիքային դեգեներացիայից, փրկում է հավկուրությունից և լավացնում իմունիտետը:
5. Ձվի սպիտակուցը ամենահեշտ յուրացվողներից է
Ձուն առաջարկում են ինչպես սպորտսմենների և բոդիբիլդերների, այնպես էլ թուլացած իմունիտետով մարդկանց օրաբաժնում: Պատճառն այն է, որ ձվի սպիտակուցը յուրացվում է 98 տոկոսով: Մկանային զանգվածն ավելացնելու և պահպանելու համար շատ կարևոր է ձու ուտելը: Օրը մեկ ձու օգտագործելը օգնում է նաև նիհարել: Առավոտյան մեկ ձուն թեթև և սննդարար նախաճաշ է, արագ հագեցնում է, նվազեցնում ախորժակը և նպաստում օրվա ընթացքում լավ նյութափոխանակությանը:









































