Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ԱՄՆ-ը ԼՂ հարցի կարգավորման ակտիվացման հույս ունի

ԱՄՆ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը նշանակված է դեկտեմբերին, կակտիվացնի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ երկխոսությունը։ Այս մասին Azernews-ին տված հարցազրույցում ասել է Պետդեպի ներկայացուցիչը։

«Մենք հույս ունենք, որ կողմերը կնվազեցնեն լարվածությունն ու կշարունակեն կարգավորման տարրերի շուրջ քննարկումը։ Մենք նաև հույս ունենք, որ կողմերը կհաստատեն Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների հիման վրա խաղաղ կարգավորման ձեռք բերման հանձնառությունը և կհամաձայնեն ակտիվացնել երկխոսությունը 2016 թվականին»,- ասել է նա։

Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ կողմերի միջև վերջին էսկալացիան և ծանր սպառազինության կիրառումն անընդունելի են։ «Մենք կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասել է նա։

Վերջինս նաև նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնության սպառնալիքի նվազեցման առաջարկներին, և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ շարունակում է քննարկել այդ միջոցառումները հակամարտող կողմերի հետ։

«Լարվածության նվազեցման ևս մեկ միջոց է շփումների մեծացումը մարդկանց միջև՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի համայնքների շրջանում։ Հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրել են մի քանի սերունդներ։ Խաղաղության հասնելու համար նրանք պետք է կրկին վստահեն միմյանց»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ վերջին հաշվով խաղաղության համար պատասխանատվությունը դրվում է երկու երկրների նախագահների ուսերին։ «Նրանք պետք է համարձակ քայլ ձեռնարկեն այդ վաղեմի հակամարտության խաղաղ կարգավորման համար իրենց երկրների նախապատրաստման ուղղությամբ։ Մենք հույս ունենք, որ առաջիկա գագաթնաժողովը կողմերին կմոտեցնի հակամարտության լուծման և կխթանի խաղաղ գործընթացը»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, նախկինի պես լիովին հավատարիմ է հակամարտող կողմերի հետ միջնորդական աշխատանքին՝ դրա կարգավորման համար, սակայն նոր, խաղաղ դարաշրջան մուտք գործելու որոշումը պետք է ընդունեն հակամարտող կողմերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում