ՄԻԱՎ-ի վարակակիր Չարլի Շինի նախկին ընկերուհին և պոռնոաստղ Բրեթ Ռոսին դեկտեմբերի 3-ին դատական հայց է ներկայացնել դերասանի դեմ` ծեծերի, ազատությունից ապօրինի զրկելու և հուզական վրոդվմունքի համար, գրում է People պարբերականը:
26-ամյա Ռոսին 50-ամյա Շինին մեղադրել է իրեն ծեծելու և «ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործելիս չլիցքավորված հրացանով սպառնալու» համար: Պոռնոաստղն ասել է, որ ինքը 4 սեքսուալ կապ է ունեցել դերասանի հետ մինչ այն, երբ Շինը պատմել է իր հիվանդության մասին: Աղջկա խոսքով` 2014-ի մարտին Շինը ստիպել է իրեն աբորտ անել, քանի որ չէր ցանկանում, որ վարակը փոխանցվի երեխային:
Ռոսին նաև հայտնել է, որ անցյալ տարվա աշնանը Շինը խոստացել է, որպես փոխհատուցում իր մասին տեղեկությունը չհրապարակելու դիմաց, նրան մեկ միլիոն դոլար վճարել և փոխանցել «Զայրույթի վերահսկում» սերիալի իր հոնորարի 5 տոկոսը, սակայն ոչինչ չի արվել: