Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Հարցրեք ԱՄՆ հյուպատոսին-10. ԱՄՆ այցելելու, բնակվելու, աշխատելու վերաբերյալ ձեր հարցերին պատասխանում է ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը

Ամիսը մեկ անգամ ընթերցողին հնարավորություն ենք տալիս իրեն հետաքրքրող հարցերով դիմել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ հյուպատոս Ֆրենկ Տուին, ում պատասխանները հրապարակվում են թերթում և մեր կայքում: Հարցերը կարող են առնչվել ԱՄՆ մուտքի վիզաներին, ԱՄՆ ուղևորություններին, ապաստան տրամադրելուն, ներգաղթին: Կարող եք նաև ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային փոստի` [email protected] հասցեով: Ձեր հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում, հյուպատոսի գրասենյակը ուղղակիորեն կպատասխանի ձեզ, եթե հարցն ուղարկելիս ներառեք նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն:

Հարց Հ. Փիլոսյանից. Վերջերս ես տուրիստական վիզա ստանալու համար հարցազրույցի մասնակցեցի և մերժում ստացա: Աշխատում եմ ՀՀ նախարարություններից մեկում: Ներկայացրել էի նաև դեսպանին ուղղված գրություն  նախարարության աշխատակազմի ղեկավարից, որտեղ իմ ղեկավարները խնդրում էին ինձ տրամադրել 14 օր տևողությամբ վիզա: Չնայած այս լուրջ հաստատություններից ներկայացված փաստաթղթերին վիզայի իմ դիմումը մերժվեց: Խնդրում եմ բացատրել՝ ինչու:

– Ափսոսում եմ, որ ձեր դիմումը մերժվել է, ու հասկանում եմ, թե ինչ անհարմարություն է դա ձեզ պատճառել: Ուզում եմ փաստել, որ տուրիստական/բիզնես վիզաների գործընթացում ցանկացած դիմող ենթադրաբար համարվում է հավանական ներգաղթող: Այս ենթադրությունը կամ կանխավարկածը կարող է փարատել միայն դիմողը և ուրիշ ոչ ոք՝ բացի դիմողից: Եթե դիմողը չի կարողանում փարատել այս ենթադրությունը կամ կանխավարկածը, ապա հյուպատոսական պաշտոնյան պարտավոր է մերժել դիմումը: Երրորդ կողմի հավաստիացումները հաշվի չեն առնվում: Ուզում եմ վերստին շեշտել, որ հյուպատոսական պաշտոնյայի կողմից որոշում կայացնելու գործընթացում բացառված է երրորդ կողմի հավաստիացումների ընդունումը, անկախ այն հանգամանքից, թե ով է հանդիսանում տվյալ երրորդ կողմը: ՀՀ կառավարության հավաստիացումները հաշվի չեն առնվում, ճիշտ այնպես, ինչպես հաշվի չեն առնվում ԱՄՆ կառավարության պաշտոնյաների, այդ թվում և՝ մեր դեսպանի հավաստիացումները: Դա է պատճառներից մեկը, որ հյուպատոսական պաշտոնյաները հազվադեպ են նայում ներկայացվող փաստաթղթերին, որովհետև հրավերքը կամ որևէ երրորդ կողմից հավաստիացումները հյուպատոսական պաշտոնյայի կողմից որոշում կայացնելու հարցում որևէ կշիռ չունեն:

Հարց Է. Շիմշիրյանից. Անհետաձգելի դեպք էր. հայրս  Նահանգներում վրաերթի էր ենթարկվել: Այժմ էլ նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Ի՞նչ պետք է անեմ վայրկյան առաջ ԱՄՆ հասնելու համար:

– Շնորհակալություն հարցի համար: Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում ձեր հայրիկին: Հասկանում ենք, որ կարող են լինել անհետաձգելի դեպքեր, երբ ընտանիքի անդամի հիվանդության կամ հիվանդանոցային բուժման հետ կապված կարող է անհրաժեշտություն առաջանալ շտապ մեկնել ԱՄՆ, սակայն վիզայի տրամադրման պահանջները չենք կարող շրջանցել: Անհրաժեշտ է վճարել միջնորդավճարը, լրացնել դիմումը, հարցազրույց նշանակել, ներկայանալ հարցազրույցի ու դրա ժամանակ էլ ցույց տալ, որ վիզայի ստացման պահանջներին բավարարում եք: Մենք, սակայն, պատրաստ ենք ընդառաջել հարցազրույցը հնարավորինս շուտ անցկացնելու հարցում: Հարցազրույցի նշանակման համակարգն արագացված հարցազրույցների հնարավորություն չի տալիս, ուստի դիմումը լրացնելուց, միջնորդավճարը վճարելուց և հարցազրույցի օր առկա տարբերակներից ընտրելուց հետո, այդ նույն կայքում կարող եք խնդրել արագացված հարցազրույցի հնարավորություն:

Նշանակված օրվանից շուտ հարցազրույցի հրավիրելու համար հաշվի է առնվում այն հանգամանքը, թե արդյո՞ք իրավիճակը օրհասական է կամ կա՞ ընտանիքի անդամի կամ մերձավորի կյանքի ու մահվան հարց, ինչպես նաև հաշվի է առնվում այն, թե վերջին երեք ամիսների ընթացքում մերժում ունեցել եք, թե ոչ:

Խնդրում եմ հիշել, որ անգամ հարցազրույցը արագացնելու դեպքում, դիմողը պետք է ցույց տա, որ բավարարում է վիզայի ստացման պահանջներին և կարողանա փարատել հնարավոր ներգաղթի մասին կանխավարկածը:

Հարց. Հարցս վերաբերում իմ ընտանիքի անդամի ներգաղթային վիզայի դիմումին: Ես միջնորդագիր եմ ներկայացրել նրա համար, իսկ ինքս  11 տարի է, ինչ ապրում եմ Հայաստանում: Իմ ընտանիքի անդամի ներգաղթային վիզան սառեցված է մինչև ԱՄՆ-ում իմ «մշտական բնակության» վերաբերյալ հիմքերի կամ ապացույցների ապահովումը: Ի՞նչ է նշանակում «մշտական բնակությունը»:

– Գերազանց հարցադրում է մի խնդրի մասին, որին հաճախակի բախվում են ներգաղթային վիզայի համար դիմողները: Ներգաղթային վիզաների գործընթացի նպատակներից մեկը ԱՄՆ բնակիչներին ու քաղաքացիներին արտերկրում բնակվող ընտանիքի անդամների հետ վերամիավորվելու հնարավորության ապահովումն է: Միջնորդը պետք է հիմքեր/ապացույցներ ներկայացնի ԱՄՆ-ում իր «մշտական բնակության» մասին: Սա բավականին խրթին հասկացություն է և գնահատվում է ըստ առանձին գործի հանգամանքների: Հովանավոր հանդիսանալու համար արտերկրում բնակվող միջնորդը պետք է ունենա հիմնական բնակության վայր ԱՄՆ-ում և նախատեսի այն պահել անորոշ ժամանակով: Մշտական օրինական բնակչի կարգավիճակ ունեցող հովանավորը պետք է ներկայացնի մշտական օրինական բնակչի կարգավիճակը հաստատող հիմքեր:

ԱՄՆ շատ քաղաքացիներ կամ մշտական օրինական բնակիչները ժամանակավորապես բնակվում են ԱՄՆ-ից դուրս: «Ժամանակավորապես» բնակվելը կարող է ներառել ԱՄՆ-ից բացակայելու երկար ժամանակահատվածներ: Արտերկրում բնակվող հովանավորը պետք է ԱՄՆ-ում «մշտական բնակության» պահանջին համապատասխանելու համար հիմնավորի հետևյալը.

– ԱՄՆ-ից բացակայում է որոշակի ժամանակով, ոչ թե անորոշ ժամանակով,

– մտադիր է պահպանել իր մշտական բնակությունը ԱՄՆ-ում և

– ունի ԱՄՆ հետ շարունակական կապերը փաստող հիմքեր/ապացույցներ:

 

Եթե հովանավորը ԱՄՆ-ի «մշտական բնակության» պահանջից շեղվել է, ապա նա պետք է նախ դա վերահաստատի, որպեսզի կարողանա հանդես գալ որպես հովանավոր: Հովանավորի հավակնորդը կարող է ձեռնարկել մի շարք քայլեր, որոնք կմատնանշեն, որ ԱՄՆ-ը նրա բնակության հիմնական վայրն է, մասնավորապես՝

– աշխատանք գտնել ԱՄՆ-ում,

– ունենալ բնակության վայր ԱՄՆ-ում,

– գրանցել երեխաներին ամերիկյան կրթօջախներում,

– հրաժարվել արտերկրի բնակությունից,

– ԱՄՆ-ում բնակության այլ հիմքեր ապահովել:

Որպեսզի միջնորդի հովանավորյալ ներգաղթողը կարողանա մուտք գործել ԱՄՆ, միջնորդը պետք է վերադառնա ապրելու ԱՄՆ-ում: Ներգաղթողը պետք է ԱՄՆ մուտք գործի հովանավորի հետ կամ հովանավորից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում